Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի շրջանակում Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» հյուրընկալել էր ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հասած «Լիոնին»:
38-րդ րոպեին Սավանիեն հստակ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը՝ 1-0: 6 րոպե անց Աուարն ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «Լիոնին» թողնելով 10 հոգով: Երկրորդ խաղակեսի 14-րդ րոպին Սավանիեն ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ հարմար առավելություն ապահովելով տանտերերի համար: 81-րդ րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց. այս անգամ՝ «Մոնպելյեի» դարպասին, իսկ Հիլտոնը կրկին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: 11 մետրից հաշիվը կրճատեց Դեպայը, բայց միայն այդքանը:
«Լիոնը» պարտվեց 1-2 հաշվով ու այս պահին 4 միավորով 11-րդ տեղում է, իսկ «Մոնպելյեն» 6 միավորով 5-րդ հորիզոնականում է: