«Գլազգո Ռեյնջերսի» և Դանիայի հավաքականի նախկին հարձակվող Բրայան Լաուդրուպը ասել է, որ 10 տարի հիվանդության դեմ պայքարելուց հետո կարողացել է լիովին ապաքինվել քաղցկեղից:
10 տարի առաջ 51-ամյա նախկին ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ֆոլիկուլյար լիմֆոմա՝ արյան քաղցկեղի տարատեսակ:
«Այսօր, 10 տարվա բուժումից և հետազոտություններից հետո, ես վերջապես ստացա «առողջ» եզրակացություն՝ ֆոլիկուլյար լիմֆոմայի իմ ախտորոշման վերաբերյալ:
Շատ շնորհակալություն Rigsh Hospital-ի այս զարմանալի ու հիանալի բժշկական անձնակազմին », — Instagram-ում գրել է Լաուդրուպը: