Մոնղոլիայի ազգային առաջնության 15-րդ տուրում «Սումիդա Գեպրո» — «Ուլան Բատոր» հանդիպման ժամանակ, խաղադաշտ է դուրս եկել 54-ամյա Հանդսուրեն Օյունբիլեգ անունով մի խաղացող:
Վետերանը խաղի մեջ է մտել 86-րդ րոպեին: Նա 1996 թվականից խաղադաշտ դուրս չի եկել:
Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրայի ռեկորդը, ով դեռևս շարունակում է խաղալ 53 տարեկանում:
Օյունբիլեգի «Սումիդա Գեպրո» թիմը Մոնղոլիայի առաջնության բոլոր 15 հանդիպումներում պարտվել է և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղը: