«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-1) «Ուրարտուի» մամուլի ծառայությունը զրուցել է թիմի հարձակվող Ջոնել Դեսիրեի հետ․
ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Ես իսկապես ուրախ եմ։ Ուրախ եմ, ոչ միայն ինձ համար այլև թիմիս, նաև ընտանիքիս համար։ Ես արեցի այն, ինչ պետք է անեի»։
«ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԿԱԶՄՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱԾ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հաջողությունն ինձ ժպտաց։ Սա երկրորդ պաշտոնական խաղն էր «Ուրարտուի» կազմում և ես կարողացա օգնել թիմին հաղթանակի հասնել։ Ձեռք բերվածով չի կարելի բավարարվել, պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել, որպեսզի հետագայում էլ կարողանանք գոլեր խփել ու հաղթել»
ՀԱՆԴԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ
«Խաղից առաջ հանդերձարանում կենտրոնացվածությունը բարձր մակարդակի վրա էր։ Միմյանց հետ խոսում էինք, թե ինչ պետք է անենք, բոլորս գիտակցում էինք, որ պետք է շատ աշխատենք, իսկ հաղթանակից հետո էլ մարզիչը նշեց, որ պետք է շարունակենք ջանասիրաբար աշխատել, որպեսզի հաջողությունը շարունակական լինի ու մեր նպատակներն իրականություն դառնան»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՓԱԾ 30-ՐԴ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ
«Ինձ համար շատ լավ է, բայց նորից եմ ասում, այդ ցուցանիշի վրա չենք կենտրոնանում, մենք շատ երազանքներ ունենք ու պետք է շարունակենք աշխատել դրանք իրականություն դարձնելու համար»
ԻՎՈՒԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մի մոռացեք, որ ես ու Իվուն միասին խաղացել ու մարզվել ենք 2 տարի։ Մենք իսկապես իրար լավ ենք հասկանում, ուրախ եմ, որ նման թիմակից ունեմ։ Նա լավ ֆուտբոլիստ է, հուսով եմ, որ Իվուն առաջ կգնա ու բոլոր երազանքները իրականություն կդարձնի»։