Բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով վարձակալական հիմունքներով է հանդես գալիս բրազիլական ակումբի կազմում, դարձել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու: Գաբիգոլն իր ակտիվում գրանցել է 9 գոլ` մասնակցելով 12 հանդիպումների:
Հիշեցնենք, որ այսօր` Ֆլամենգոն Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում 2-1 հաշվով առավելության հասավ Ռիվեր-Փլեյթի նկատմամ: Միլանի «Ինտերին» պատկանող Գաբիգոլը դարձել է դուբլի հեղինակ: