Այսօր Միլանում ամփոփվեց FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում հաղթող ճանաչվեց Արենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին:
Տեղեկացնենք, որ քվեարկության հնարավորություն տրվում է յուրաքանչյուր երկրի տվյալ տարվա ազգային հավաքականի գլխավոր մարզչին, թիմի ավագին և մեկ լրագրողի:
Դեռևս անհայտ պատճառով, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ու թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն մասնակցել քվեարկությանը: Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը իր ձայները բաշխել է հետևյալ կերպ.
1. Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») – 5 միավոր
2. Մուհամեդ Սալահ («Լիվերպուլ»)- 3 միավոր
3. Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ Մադրիդ»)- 1 միավոր
Հիշեցնենք, որ Լավագույն մարզիչ ճանաչվեց Յուրգեն Կլոպը, իսկ Լավագույն դարպասապահ՝ Ալիսոն Բեկերը: