ՄՅՈւ-ի կիսապաշտպան Խուան Մատան գովաբանել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, տեղեկացնում է Goal-ը:
«Վան Գալը սարսափելի տեսք ուներ, բայց բավական նուրբ անձնավորություն էր: Շատերը չեն հավատա ինձ, սակայն, մի քանի անգամ տեսել եմ, թե նա ինչպես է լալիս:
Երբ նոր էի տեղափոխվել ՄՅՈւ, նա հարցրեց ինձ.
-Ո՞ վ ես դու, պատմիր ինձ քո մասին:
-Ես Խուանն եմ, 26 տարեկան…
-Ոչ, ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ ես կարևորում այս կյանքում, ի՞նչ արժեքներ ունես:
Վան Գալը ավելին է, քան մարզիչը: Նա շատ զգայուն մարդ է, ով կարող է գրկել քեզ: Այդ հրաշալի մարդուց շատ բան եմ սովորել»,- ասել է Մատան:
Հիշեցնենք, որ նիդեռլանդացին ՄՅՈւ-ն գլխավորել է 2014-2016 թվականներին: