«Բոստոն Սելթիքսը» NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ «Տորոնտո Ռեփթորսի» հետ կիսաեզրափակչի սերիայի վճռորոշ 7-րդ խաղում Բրեդ Սթիվենսի թիմը հաղթեց 92:87 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջեյսոն Տատումն էր, ով 29 միավոր վաստակեց:
«Սելթիքսը» եզրափակչում հանդիպելու է «Մայամի Հիթի» հետ։
https://www.youtube.com/watch?v=tS2UvRyuaxA
Արևմտյան կոնֆերենցիայի խաղում «Դենվերը» 111։105 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Կլիպերսին»։ Վերջիններիս ընդհանուր դիմակայությունում առջևում են 3-2 հաշվով։
https://www.youtube.com/watch?v=K-Hb5VGCH8M