ՊՍԺ-ն փորձում է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլա Շկիրան, փարիզյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները:
Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը Սկրինյարի համար հնգամյա պայմանագիր է նախատեսում՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով:
25-ամյա ֆուտբոլիստը «Ինտեր» է տեղափոխվել «Սամպդորիայից» 2017 թվականին: