Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի երրորդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընդունել էր Վանաձորի «Լոռիին»:
Վանաձորյան թիմը նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն էր անցկացնում ու բավականին վստահ տեսք ուներ: Առաջին խաղակեսի 41-րդ րոպեին Ռոդոսելսկին առաջ մղեց մարզային թիմին: 61-րդ րոպեին տուգանայի խաղարկումն ավարտվեց Աբոուդիի խփած գնդակով: Խաղավերջում «Լոռին» մնաց 10 հոգով. փոխարինման մտնելուց անմիջապես հետո Օհայոն 2 դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Գործող չեմպիոնը նետվեց առաջ ու 93-րդ րոպեին 11 մետրանոց վաստակեց, որը հստակ իրացրեց Օտուբանջոն՝ 1-2:
«Լոռին» հաղթեց 2-1 հաշվով, իսկ «Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ հաղթանակների ծարավ է: Նոր առաջնությունում թիմը խաղացել է 2 ոչ-ոքի ու կրել 1 պարտություն:
https://www.youtube.com/watch?v=bqC0cKM_HrU