Ազգերի լիգայի առաջին դիվիզոնի 3-րդ խմբում Ֆրանսիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն:
Աշխարհի գործող չեմպիոնների կազմում աչքի ընկան Գրիզմանն, Ուպամեկանոն և Ժիրուն, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Լիվակովիչը: Խորվաթների կազմում գոլի հեղինակ դարձան Լովրենն ու Բրեկալոն:
Տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում Պորտուգալիայի ընտրանին արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Շվեդիայի դարպասը: Պորտուգալացների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ ոսկե գնդակի հնգակի դափնեկրի համար այս խաղում խփած առաջին գոլը 100-րդն էր ազգային թիմում:
Տեսանյութն՝ այստեղ:
























































