Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է, որ չի խանգարի, եթե ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանանա: Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետն անգլիական ակումբին դարձրեց Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող:
«Ինձ շրջապատում են ֆուտբոլի աշխարհի շատ լեգենդար մարդիկ։ Մեծ պատիվ է լինել այդ հասարակության մի մասը։ Անկեղծ ասած, անհատական մրցանակներն ինձ համար այդքան էլ կարևոր չեն։ Չեմ մեռնի, եթե չհաղթեմ այդ մրցանակը։ Հույս ունեմ ապրել ևս 40-50 տարի», — ասել է Կլոպը ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 52-ամյա գերմանացի մասնագետից բացի, այդ կոչման հավակնորդների թվում են նաև իսպանացի Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Միլանում: