Գերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական էջը:
Նժույգի թափեր վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը գրանցել է 14,266 միավոր և 7-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Արթուր Դավթյանը հավաքել է 12,966 միավոր (25-րդ տեղ):
Oղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղով (14,666), իսկ Վահագն Դավթյանը՝ 8-րդ (14,500):
Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև ազատ վարժության որակավորման փուլում, որտեղ 13,100 միավորով գրավել է 29-րդ տեղը: Նոյեմբերի 22-ին նա հանդես կգա նաև հենացատկի ու պտտաձողի վարժություններում:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը, որը Տոկիո-2020-ում հանդես կգա հենացատկում: