Գերմանական «Հոֆենհայմը» Facebook-յան պաշտոնական իր էջում լուսանկարներ է հրապարակել թիմի հերթական մարզումից, որին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
«Սիրելի Բունդեսլիգա, Սարգիսը պատրաստվում է, դու էլ պատրաստվիր»,-գրված է «Հոֆենհայմի» հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Ադամյանը ծանր վնասվածք էր ստացել և բաց էր թողել Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի վերջնամասը: