Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Ուկրաինայի դեմ խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Մադրիդում եւ ավարտվեց 4: 0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
34-ամյա Ռամոսն այժմ 23 գոլ ունի Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 172 խաղում: Այսպիսով, Սերխիոն դարձավ ազգային հավաքականների պատմության մեջ լավագույն պաշտպան ռմբարկուն: Նա շրջանցեց Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Դանիել Պասարելլային, ով իր ակտիվում ունի 22 գոլի:
Իսպանիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է Ա լիգայի 4-րդ խմբի աղյուսակը:
🔢#Stats @SergioRamos🇪🇸 anotó su gol 2⃣3⃣ con la @SeFutbol y superó a Daniel Passarella🇦🇷 (22) como el defensa más goleador en el fútbol de selecciones. pic.twitter.com/pM7zOSPuIn
— Copa Mundial FIFA 🏆 (@fifaworldcup_es) September 6, 2020