Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Ազգերի լիգայում Նիդերլանդների հավաքականի հետ խաղի մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:
«Մենք ուրախ ենք, որ կկարողանանք տեսնել Ջորջիո Կյելինիի և Վիրջիլ վան Դեյկի խաղը՝ աշխարհի լավագույն հինգ պաշտպաններից երկուսին, ես կասեի:
Վան Դեյկը Պրեմիեր լիգայում և ազգային հավաքականում ապացուցում է, որ նա արժանի է «Ոսկե գնդակին», իսկ Կյելինին վերջին 15 տարվա ընթացքում լավագույն պաշտպանն է:
Նիդերլանդացիներն ավելի շատ ապավինում են ֆիզիկական պատրաստվածությանը, մենքիսկ կենտրոնացած ենք մարտավարության վրա», — մեջբերում է Բոնուչիին Football Italia-ն:
Այսօր՝ սեպտեբերի 7-ին, Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Իտալիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Նիդերլանդների հավաքականի հաղթանակը գնահատում է 2,35 գործակցով, ոչ ոքին՝ 3,30, իսկ Իտալիայի հավաքականի հաղթանակը՝ 3,30։