Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է Ճապոնիայի հավաքականի ելույթը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում:
F խմբի առաջին փուլում ասիական թիմը ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Նարնջագույնների» հետ։
«Կարծում եմ՝ աշխարհը մի փոքր թերագնահատեց Ճապոնիային. նրանք հիանալի թիմ են: Այս խաղը սկզբից էլ դժվար էր լինելու: Ճապոնիան երկար ժամանակ անպարտելի է. նրանք որոշ ժամանակ գոլ չէին բաց թողել և հաղթել էին Բրազիլիային, Անգլիային և Շոտլանդիային: Դա երբեք հեշտ չէ», — վան Դեյկի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Երկրորդ փուլում ասիական թիմը 4-0 հաշվով ջախջախեց Թունիսին: Այժմ Նիդերլանդները և Ճապոնիան ունեն չորսական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը F խմբում:
























































