Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին համոզված է, որ Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին իդեալականորեն կհամապատասխաներ կատալոնական «Բարսելոնային»:
«Բաստոնիի խաղային որակները լիովին համապատասխանում են «կապտանռնագույնների» ոճին: Նա տեխնիկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ դաշտը տեսնելու հիանալի ունակությամբ: Ալեսանդրոն դեռ առնվազն վեց-յոթ տարի կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում Sportmediaset-ը:
Հիշեցնենք, որ Բաստոնին «ներաձուրիների» գույները պաշտպանում է 2017 թվականի օգոստոսից: 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի ավարտը:
Ըստ Transfermarkt պորտալի փորձագետների՝ իտալացի պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 70 միլիոն եվրո:
























































