«Ինտերը» ակտիվորեն շարունակում է նախապատրաստվել գալիք մրցաշրջանի նոր գլխավոր մարզչի՝ Քրիստիան Կիվուի գլխավորությամբ։
«Ներաձուրիի» հերթական մարզումը տարբերվել է սովորականից, քանի որ նրանց այցելել են լեգենդար նախկին խաղացողները, որոնք այժմ բարձր պաշտոններ են զբաղեցնում Իտալիայի ազգային հավաքականում։
Մասնավորապես, հյուրերի թվում եղել են «սկուադրա աձուրայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, նրա օգնական Լեոնարդո Բոնուչին և հավաքականի պատվիրակության ղեկավար Ջանլուիջի Բուֆոնը։
Նշենք, որ Գատուզոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականին՝ փոխարինելով Լուչիանո Սպալետիին։
🖤💙🤝🇮🇹#ForzaInter pic.twitter.com/JHd0ZLP42k
— Inter ⭐⭐ (@Inter) July 28, 2025



























































