«Արսենալի» և «Ասթոն Վիլայի» միջև ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (3:2) հաղթական գնդակը խփվել է կանոնների խախտմամբ:
Դրան ուշադրություն է դարձրել մարզական լրագրող Ջեյմս Բենգեն։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վճռորոշ գոլից առաջ «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստները կանգնել են պաշտպանական պատի մեջ և պատրաստվել գաբոնցու հարվածին:
Նոր կանոնների համաձայն՝ հարձակողական թիմի ֆուտբոլիստները պետք է գտնվեն պատից առնվազն մեկ մետր հեռավորության վրա։ Սակայն այս նկարում նկատելի է, որ Օբամեյանգի հարվածի պահին «Արսենալի» պաշտպաններ Դավիդ Լուիսն ու Կալում Չեմբերսը խախտել են նոր կանոնը։ Այնուամենայնիվ, հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը հաշվել է դարպասի գրավումը: