Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Մատիա Պերինը ձմեռային տրանսֆերային պաատուհանի ընթացքում կլքի թուրինյան ակումբը և կմիանա Լիսաբոնի «Բենֆիկային», տեղեկացնում է A Bola-ն:
Վերջինս նշում է, որ թուրինյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 20-25 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ Պերինը ընթացիկ մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի հանդիպման: Դարպասապահը բուժվում է ծանրագույն վնասվածքից: