Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն գերադասել է Պելեին Լիոնել Մեսսից.
«Ոչ ոք չի կարող համեմատվել Պելեի հետ: Ես չեմ ընկալում, երբ ինչ-որ մեկն ասում է, թե կա Պելեից լավ ֆուտբոլիստ: Պելեի պատմությունը շատերը չգիտեն. նա ֆենոմենալ էր:
Մեսսին անկրկնելի է, բայց միայն ներկայիս ֆուտբոլի համար: Պելեն լավագույնն է. և սա չեմ ասում, քանի որ բրազիլացի եմ»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal-ը:
Հիշեցնենք, որ Արգենտինա — Բրազիլիա (1:0) ընկերական հանդիպման ընթացքում Մեսսին ժեստով Տիտեին հասկացրել էր փակել բերանը: