Անգլիական «Վեսթ Հեմը» կփորձի գնել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին, տեղեկացնում է Express-ը:
Գերմանացին ազատ գործակալի կարգավիճակ ունի և դիտարկում է ԱՊԼ տեղափոխությունը:
28-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Մոնակոն» և «Ռոման»:
2019/20 մրցաշրջանում նա մասնակցել է 21 և դարձել է երեք գոլի հեղինակ: