Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդին»: «Լոնդոն Ստադիումում» կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեցին հյուրերը. աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան: Սակայն «մրճահարներին» հաջողվեց շատ արագ վերականգնել հավասարակշռությունը: Ընդամենը 4 րոպե անց՝ 35-րդ րոպեին, տանտերերի պատասխան գոլը հեղինակեց հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը:
Այս ոչ-ոքիից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն իր ակտիվում ունի 61 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Վեսթ Հեմը» 29 միավորով հանգրվանել է 17-րդ տեղում:
«Մանչեսթեր Սիթիի» համար հաջորդ հանդիպումը վճռորոշ է լինելու. մարտի 22-ին «քաղաքայինները» Լիգայի գավաթի եզրափակչում ուժերը կչափեն «Արսենալի» հետ: Նույն օրը «Վեսթ Հեմը» ԱՊԼ-ի հերթական տուրում կհյուրընկալվի «Աստոն Վիլային»:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































