«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ 2018-ի դեկտեմբերին արժանիորեն է հեռացվել մանկունիանցիների ղեկից:
«Ես այն մարդը չեմ, որը պետք է պատասխանի ՄՅՈւ-ի խնդիրների մասին հարցերին: Ես այնտեղ երկու մրցաշրջան եմ անցկացրել, որի ընթացքում բազմաթիվ դրական պահեր եմ ապրել ու հասկացել, թե ուր պետք է ուղղորդել ակումբը:
Երրորդ մրցաշրջանը բավականաչափ լավը չէր:
Ինձ հեռացրին, և, ըստ էության, ես հեռացվեցի արժանիորեն, չէ՞ որ ես էի պատասխանատուն՝ որպես գլխավոր մարզիչ: Բայց տխուր իրականությունն այն է, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի վատ տեսք ունի, քան իմ օրոք էր: Դա տխուր է: Մարդիկ կարծում են, թե ես հաճույք եմ ստանում այս իրավիճակից, բայց դա ինձ բոլորովին դուր չի գալիս», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: