Factor.am-ը գրում է, որ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։
«Մեզ դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, համաձայն որոնց՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռնվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։
Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի ենթարկողների թվում են Մալաքյան եղբայրները, որոնց գիշերը բերման են ենթարկել։ Խմբում են եղել նաև ֆուտբոլիստներ Սերոբ Գրիգորյանը, Արազ Օզբիլիսը և այլք» ,- ասված է Factor.am-ի հոդվածում։
Նշվում է, որ կայքը դեպքի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ՀՀ ոստիկանությունից, որտեղից փոխանցել են, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լուսանկարը՝ Factor.am-ի