Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 1-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»: Խաղը կայացավ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում:
Այդ խաղում «Սևիլիան» չկարողացավ որևէ հարված կատարել «սերուցքայինների» դարպասին: Այդպիսով, «Ռեալը» 2016-ի օգոստոսից ի վեր առաջին անգամ մրցակցին թույլ չտվեց Պրիմերայի խաղում որևէ հարված կատարել դարպասին:
Այն ժամանակ «սերուցքայինները» 3-0 հաշվով հաղթել էին «Ռեալ Սոսիեդադին»:
«Սևիլիայի» նկատմամբ հաղթանակից հետո «Ռեալը» հավաքեց 11 միավոր ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Առաջատար «Աթլետիկը» «Արքայական ակումբին» գերազանցում է միայն խփած ու բաց թողած գոլերի տարբերությամբ: «Սևիլիան» 10 միավորով նահանջել է 5-րդ հորիզոնական:
6-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա «Օսասունայի» հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 25-ին: