Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ իր թիմը ԵՎՐՈ-2020-ի հիմնական ֆավորիտների թվում չէ։
«Այսօրվա դրությամբ մենք ունենք տաղանդավոր, ամբիցիոզ ու մեծ պոտենցիալով ու հաղթանակին ծարավ թիմ, որը նմանություններ ունի 2010-ի մեր թիմի հետ։ Սակայն մենք հիմնական ֆավորիտների թվում չենք լինելու։ Դրա համար մեր մի շարք խաղացողների պետք է զարգանալ։
Ֆրանսիան ու Անգլիան արդեն քանի տարի է գրեթե նույն թիմերով են խաղում։ Կան նաև Նիդերլանդներն ու Իսպանիան։ Պայքարել չեմպիոնության համար Եվրոպայի առաջնությունում շատ բարդ է լինելու։ Բայց մեր տղաները իսկապես լավն են»,-59-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Գերմանիայի հավաքականը վաղը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի շրջանակում հանդիպելու է Բելառուսին։