Նյու Յորքում շարունակվում է ATP Մասթերս 1000 շարքի Ցինցինատիի մրցաշարը: Մեկնարկել է 1/8 եզրափակիչը:
Ռուսաստանի առաջին համար Դանիլ Մեդվեդևը 2 սեթում՝ 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել սլովենացի Ալյազ Բեդենեի նկատմամբ: 1 ժամ 09 րոպե տևած պայքարում ռուս թենիսիստը չի զիջել սեփական մատուցման և ոչ մի գեյմ՝ խլելով մրցակցի 3-ը: Թենիսիստերը 6-ական էյս են կատարել:
Քառորդ եզրափակչում Մեդվեդևը կմրցի Խաչանով-Բաուտիստա-Ագուտ զույգի հաղթողի հետ: