VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապանին»:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը 1-0 հաշվով հաղթում էին գործող չեմպիոններին․ խաղակեսի ավելացված րոպեներին հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Գեղամ Հարությունյանը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 17 րոպե անց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն հավասարեցրեց խաղի հաշիվը։
Հետագայում թիմերը այլևս աչքի չընկան արդյունավետ գործողություններով։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակում է իր երկրորդ միավորը, իսկ «Գանձասար-Կապանը»՝ առաջին: