Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիայի գործկոմի հերթական նիստն անցկացվել է հեռավար ձևաչափով։ Մասնակիցների թվում էր նաև ՀՀ ֆեդերացիայի նախագահ,Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Քննարկվել ու հաստատվել են Բալկանյան երկրների մեծահասակ և մինչև 20 տարեկան աթլետների 2020թ․ առաջնությունների անցկացման ժամկետներն ու մրցավայրերը:
Դրանք համապատասխանաբար կայանալու են սեպտեմբերի 18-19- ը ՝ Ռումինիայի Կլուժ-Նապոկա և սեպտեմբերի 12 -13-ին՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքներում։
Մեծահասակների մրցումներում դրամական մրցանակներ են սահմանված լավագույն մարզիկ- մարզուհու համար։
Այդ ստուգատեսներին կմասնակցեն Հայաստանի տասը մեծահասակ և հինգ երիտասարդ մարզիկ-մարզուհիներ։
Առաջիկա գործուղումների համար միակ խնդիրը, թերևս, միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի ներկայացուցիչները հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում մարզումները: