«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է The Sun-ը: Քաղաքայինները պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 84 միլիոն ֆունտ:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար առաջնային Մարտինեսի տրանսֆերը: Ավելի վաղ «Բարսելոնան» հետաքրքրություն էր ցուցաբերում հարձակվողի նկատմամբ, սակայն ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ կատալոնացիները դադարեցրել են բանակցությունները Լաուտարոյի վերաբերյալ:
Անցած մրցաշրջանում արգենտինացին Ինտերի կազմում մասնակցել է 49 հանդիպման և դարձել 21 գոլի հեղինակ: