«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան որակազրկվել է մեկ խաղով՝ իր թիմակից և մտերիմ ընկեր Բենժամեն Մենդիի հասցեին արված թվիթի համար: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Ավելի վաղ Սիլվան կատակով Մենդիին համեմատել էր շոկոլադի մեջ գետնանուշ արտադրող իսպանական բրենդի թալիսմանի հետ։ Չնայած ֆրանսիացին հումորով է արձագանքել Բեռնարդուի թվիտին, պորտուգալացու նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Ի սկզբանե Սիլվային սպառնում էր 6 խաղով որակազրկում, սակայն արդյունքում ՖԱ-ն սահմանափակվեց մեկ խաղով և 58 հազար եվրո տուգանքով: