«Սենթ Գալենի» դարպասապահ Ջոնաթան Կլինսմանը դարձել է «Լոս Անջելես Գալաքսիի» խաղացող, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
ԱՄՆ-ի և Գերմանիայի քաղաքացիություն ունցող ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Հերտայում» 2017-ին: Երկու մրցաշրջանում նա 24 հանդիպում է անցկացրել բեռլինցիների երկրորդ թիմի կազմում: 2019/20 մրցաշրջանում Կլինսմանը «Սենթ Գալենի» պահեստային դարպասապահն էր: Նա ակումբի կազմում ընդամենը մեկ խաղ անցկացրել Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում:
Ջոնաթանը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Յուրգեն Կլինսմանի որդին է:
























































