«Բավարիան» դիտարկում է Չաբի Ալոնսոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է France Football-ը, Ալոնսոն կգլխավորի մյունխենյան ակումբը, եթե վերջիններս չկարողանան ձմռանը համաձայնության հասնել Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հաագի հետ։
Ներկա պահին Չաբի Ալոնսոն աշխատում է «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի հետ։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Այնտրախտի» դեմ խաղից հետո Նիկո Կովաչը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։