Նիդեռլանդցի մարզիչ Էրիկ տեն Հագը երկուշաբթի՝ մայիսի 26-ին, 2 տարվա պայմանագիր կկնքի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեն Հագը առաջնահերթությունը տվել է Լևերկուզենը ներկայացնող ակումբին, չնայած առաջարկ ուներ նաև «Այաքսից», որի հետ նախկինում աշխատել է։
55-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր։ Տեն Հագը «կարմիր սատանաների» մարզիչն էր 2022 թվականի ամռանից մինչև 2024 թվականի հոկտեմբերը։ Նրա ղեկավարությամբ մանկունիանցիները նվաճել են Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։ Ընդհանուր առմամբ, Տեն Հագի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 128 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։




























































