Վանաձորի «Լոռին», որն ավելի վաղ հայտնել էր, որ քննարկելու է VBet ՀՊԼ-ի նոր մրցաշրջանին մասնակցության հարցը, ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Օգոստոսի 19-ին կայացավ Լոռի ՖԱ մասնակից անդամների արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց ՀՀ առաջնությանը մասնակցելու նպատակահարմարության հարցը։ Ժողովի մասնակիցները միահամուռ կարծիք հայտնեցին, որ չնայած ստեղծված դժվարություններին և խոչընդոտներին, Լոռու մարզի միակ ակումբը պետք է մասնակցի առաջնությանը։
Առաջիկայում ավելի հանգամանալից կտեղեկացնենք ժողովում տեղի ունեցած քննարկումները»։