Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին վերադարձել է ակումբ։
El Larguero-ի տեղեկություններով, Սոլարին «արքայական» ակումբի դեսպան է դարձել։ Նա ներկա է եղել «Ռեալի» դպրոցի բացմանը Մադրիդի եվրոպական համալսարանում։
«Համեստությունը, զոհաբերության պատրաստակամությունն ու համերաշխությունը սպորտի առանցքային արժեքներից են։ Այս արժեքները ներդրված են «Ռեալ Մադրիդում»»,ասել է Սոլարին ելույթի ընթացքում։
Հիշեցնենք, որ Սանտիագո Սոլարին 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019-ի մարտը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրան փոխարինել է Զինեդին Զիդանը։