Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում մնաց մեկ հանդիպում: Եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ «Ինտերը», որը կիսաեզրափակչում 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Շախտյորի» դարպասը:
Խաղում Կոնտեի թիմի առավելությունն ակնհայտ էր: Դուբլ ձևակերպեցին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դ՛Ամբրոզիոն:
Եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել էր «Սևիլյան» ՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
Լուկակուն գոլի հեղիանկ է դառնում ԵԼ-ի 10-րդ անընդմեջ խաղում, որը մրցաշարի պատմության ռեկորդ է: