ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից տեղեկացանք, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբը գրություն է ուղարկել ՀՖՖ, համաձայն որի՝ վանաձորյան ակումբը չի ներկայանալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Այսիպով՝ «Ուրարտու» — «Լոռի» հանդիպումը չի կայանա:
Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ օգոստոսի 17-ին: Ավելի վաղ վանաձորյան ակումբը դիմել էր ՀՖՖ՝ խնդրելով հետաձգել հանդիպումը՝ թիմում կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների առկայության համար: