Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ ակումբը չի լքի ՌՊԼ-ը, տեղեկացնում է Sport Express-ը:
«Միասին պայքարեցինք և հասանք այն կետին, որ մրցավարական կորպուսում լուրջ փոփոխություններ են լինելու:
Ցավոք, արդարությունը վերականգնելու համար, ստիպված ենք գնալ ծայրահեղ միջոցների»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի մեկնարկային տուրի «Սոչիի» դեմ խաղում (2-2), մրցավարները 2 կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեցին:
Այդ հանդիպումից հետո, Լեոնիդ Ֆեդունը ասել էր, որ «Սպարտակն» այս մրցաշրջանում այլևս չի խաղա ՌՊԼ-ում: