Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը առաջարկել է ՌՊԼ-ում օտարերկրյա մրցավարներ ներգրավել, տեղեկացնում է Tass-ը:
«Մեր առաջնությանը որակյալ մարզիչներ են հարկավոր: Նշեմ ՝ կապ չունի, թե նրանք որ երկրի քաղաքացիներ են:
Միգուցե, օտարերկրացին ավելի անաչառ հայացքով կդիտի VAR համակարգով ցուցադրվող կրկնապատկերները:
«Սոչիի» դեմ հանդիպման սցենարը չպետք է կրկնվի»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջին տուրի ՝ «Սպարտակ»-«Սոչի» հանդիպման ընթացքում (2-2), մրցավարները երկու կասկածելի տասնմեկ մետրանոց հարված էին նշանակել:
Հավելենք, որ այդ խաղից անմիջապես հետո, Լեոնիդ Ֆեդունը հայտարարեց, որ «Սպարտակը» դուրս է գալու ՌՊԼ-ից: