Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոային» բաժին է հասել ղազախական «Կայրաթը»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին՝ Ալմա-Աթայում:
Հիշեցնենք, որ «Կայրաթում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
«Կայրաթը» Ղազախստանի փոխչեմպիոնն է:
Հիշեցնենք, որ հայտնի են նաև «Շիրակի» և «Ալաշկերտի» մրցակիցները: