«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին և սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հրաժարվել են նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերելու մտքից: Այս մասին տեղեկացնում է calciomercato.com-ն:
Աղբյուրի համաձայն, նման որոշման պատճառն է այն, որ ամենայն հավանականությամբ թիմում կմնա շվեդ գոլահար Զլատան Իբրահիմովիչը:
Ավելի վաղ, խոսակցություններ կային, որ «ռոսսոներիները» հետաքրքրված են «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչով: