Հայ հրաձիգները նոյեմբերի 17-ից կմասնակցեն Լեհաստանի Բելաստոկ քաղաքում կայանալիք ուսումնամարզական միջազգային հավաքին:
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են ատրճանակավարներ Էմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին, հրացանակիրներ Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին:
Հավաքի ավարտից հետո նրանք կմասնակցեն նույն տեղում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը նշանակված միջաջազգային մրցաշարին (օդամղիչ զենքով): Այդ ստուգատեսին կհաջորդի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին սկսվելիք միջազգային մեկ այլ մրցաշար, որին կմասնակցեն նաև մեր հրաձիգները:
Օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար է նախատեսված հաջորդ մրցաշրջանում՝ հունվար – մայիս ամիսներին:
Հիշեցնենք , որ մեր հրաձիգներից առայժմ Փարիզի խաղերին մասնակցելու ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը