Կիսապաշտպան Գոռ Մալաքյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից». ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
Գոռ Մալաքյանը թիմին միացել էր 2018 թվականի ամռանը:
«Արարատ-Արմենիայի» կազմում Գոռը մասնակցել է 49 խաղի և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: