Ուկրաինական «Կարպատները» հեռացվել են ՈւՊԼ-ից, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
«Կարպատները» կարող են դադարեցնել իրենց գոյությունը: Ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և պայքարում է սեփական գոյության համար:
Վերջին երկու տուրերի խաղերում նրանց հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել:
Ակումբի 50%-ի բաժնետեր Սմալիյչուկը ժամանակին ցանկանում էր գնել բաժնեմասի մյուս հատվածը, սակայն, գործարքը չեղարկվել է: