ՈՒՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակաում Դոնեցկի «Շախտյորը» հաղթեց Կիևի «Դինամոյին» (3-2):
Դոնեցկը ներկայացնող ակումբի կազմում գոլերը հեղինակեցին ՝ Ալան Պատրիկը, Եվգենի Կոնոպլյանկան և Տարաս Ստեպանենկոն:
«Դինամոյի» կազմում գոլոր խփեցին ՝ Բենյամին Վերբիչը և Կարլոս Դե Պինան:
Այսպիսով, «Շախտյորն» արդեն յոթ հանդիպում է, ինչ չի պարտվում:
Դոնեցկը ներկայացնող թիմը վաստակել է 75 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Դինամոն» իր ակտիվում ունի 55 միավոր և գտնվում է երկրորդ դիրքում: