Հռոմի պապ Ֆրանցիսկը նամակ է ուղարկել Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդ իտալացի Ալեսանդրո Ձանարդիին, ով դժբախտ պատահարից հետո գտնվում է կոմայի մեջ:
53-ամյա Ձանարդին հիվանդանոց է տեղափոխվել անցած ուրբաթ, երբ Տոսկանայում մրցավազքի ընթացքում կորցրել է հեծանիվի կառավարումը և բախվել բեռնատարին: Նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես շատ լուրջ, բայց կայուն:
«Սիրելի Ալեսանդրո, Ձեր պատմությունը օրինակ է, թե ինչպես կարելի է ամեն ինչ սկսել նոր էջից՝ անսպասելի կանգառից հետո։ Սպորտի օգնությամբ դուք սովորեցրեցիք ապրել հերոսի կյանքով՝ հաշմանդամությունը վերածելով մարդկայնության դասի։ Ես աղոթում եմ ձեզ համար, շնորհակալություն, որ տվեցիք ուժ նրան, ով այն կորցրել էր։ Այս շատ ցավալի պահին ես ձեր կողքին եմ», — ասվում է նամակում:
Ձանարդին ելույթ է ունեցել Ֆորմուլա 1-ում 1991-1994 և 1999 թվականներին: 2001-ին նա լուրջ ավտովթարի է ենթարկվել, որից հետո նրա երկու ոտքերը անդամահատվել են: Դրանից հետո նա սկսել է ելույթ ունենալ Պարալիմպիկ խաղերում և դարձել ճանապարհային հեծանվասպորտում Պարալիմպիկ խաղերի քառակի հաղթող:
