«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Նշվում է, ոչ լոնդոնյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները ֆրանսիացու գործակալների հետ և մտադիր է ամռանը իրականացնել տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Էվերտոնը»:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Ռաբյոն մասնակցել է 17 հանդիպման: